ԱՄՆ-ն Իրանին վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով կասեցնել իր միջուկային ծրագիրը մինչև 2012 թ-ի գարունը18 նոյեմբերի 2011 - 15:07 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ վերջնագիր է ներկայացրել Թեհրանին, պահանջելով որ նա մինչև 2012-ի գարունը դադարեցնի իր միջուկային ծրագիրը, հակառակ դեպքում սպառնալով այլևս հետ չպահել Իսրայելին, որը պատրաստ է Իրանի տարածքին զանգվածային հարված հասցնել: Այդ մասին գրում է NEWSru Israel-ը՝ մեջբերելով Yedioth Ahronoth թերթը: Հոդվածում նաև նշվում է, որ 2012-ի գարնանը, երբ ԱՄՆ զորքերը կլքեն Իրաքի տարածքը, Իսրայելին էլ պետք չի լինի Իրանին հարված հասցնելու համար Վաշինգտոնի թույլտվությունը ստանալ իրաքյան օդային տարածքով ռազմական ինքնաթիռների թռիչքի համար: Հոդվածի հեղինակները նաև ուշադրություն են դարձրել Daily Best ամերիկյան կայքի հրապարակմանը, որը պնդում է, որ Իսրայելը ծախսել է միլիարդավոր դոլարներ կիբեռնետիկ և էլեկտրոնային զենքի ստեղծման համար, որը կարող է օգտագործվել Իրանի դեմ: Կայքի պնդմամբ, մեջբերելով ամերիկյան հատուկ ծառայության աղբյուրները, իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակման դեպքում Իսրայելը չի սահմանափակվի հռթիռային հարվածներով և օդային գրոհներով, շարքից դուրս կբերի էլեկտրասնուցման համակարգերը, ինտերնետը, բջջային կապը և մյուս էլեկտրոնային հաղորդակցությունները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |