Թուրք պատգամավորները հանդես են եկել ի պաշտպանություն Ռագիփ Զարաքոլուի![]() 18 նոյեմբերի 2011 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքական խորհրդարանի երկու պատգամավորներ Սելահադդին Դեմիրթաշը և Սյուրեյա Օնդերը կազմակերպում են ակցիաներ՝ ի պաշտպանություն վերջերս ձերբակալված «Բելգե» հրատարակչության խմբագրի, իրավապաշտպան Ռագիփ Զարաքոլուի, գրում է Milliyet-ը: Պատգամավորները բաժանում են այլ խմբագրությունների գրքեր, որոնք կողմնակից են Զարաքոլուին և նրա հրապարակումները: Հոկտեմբերի վերջին իրավապաշտպան, հանրային գործիչ և «Բելգե» -ի խմբագիր Ռագիփ Զարաքոլուն բանտարկվել է թուրք իրավապահ մարմինների կողմից՝ հակաահաբեկչական գործողության շրջանակներում: Նա մեղադրվում է քրդական հակակառավարական կազմակերպություններին սատարելու մեջ: Ռագիփ Զարաքոլուն հայտնի է Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունների վերաբերյալ իր հետազոտություններով, ինչպես նաև Թուրքիայի տարածքում բնակվող փոքրամասնությունների վերաբերյալ իրավապաշտպան գործունեությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |