Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը դեմ չէ Երևանում «Պարսկական աշտարակի» կառուցմանը18 նոյեմբերի 2011 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը Գագիկ Գյանջումյանը, թեև մանրամասն տեղեկություններ չուներ Երևանի կենտրոնում նոր 50-հարկանի «Պարսկական աշտարակի» կառուցման մասին, դրան առանձնապես դեմ չարտահայտվեց PanARMENIAN.net-ի թղթակցի հետ զրույցում։ «Նման հարցը, եթե քաղաքաշինական խորհուրդը որոշել է, ուրեմն հիմքեր կան թե սեյսմիկայի առումով, թե լուսավորության, թե էկոլոգիայի։ Չեմ կարծում, որ պատահական որևէ նախագիծ կանցնի քաղաքաշինական խորհուրդով ու կարժանանա գլխավոր ճարտարապետի հավանությանը»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք 50-հարկանի նոր բիզնես կենտրոնի կառուցումը էլ ավելի չի ծանրաբեռնի կենտրոնն ու այնտեղի տրանսպորտային հանգույցները, Գյանջյումյանն ասաց. «Ցանկացած քաղաքաշինական նորույթ միշտ էլ ինչ-որ խնդիր առաջացնում է։ Հնարավոր չէ այնպես անել, որ ամբողջ կենտրոնը չկառուցապատվի նոր ոճով»: Նա հավելեց, որ բարձրահարկերի շահագործումը հենց իրենց՝ վարչական շրջանի համար էլ է բարդ, բայց դե ի՞նչ արած. «ժամանակի պահանջն է»։ Վիեննայում բնակվող իրանցի ճարտարապետ Արյան Շահաբիանի նախագծի համաձայն ենթադրվում է 50-հարկանի երկնաքեր «Persia tower» (Պարսկական աշտարակ) կառուցել Երևանի հենց սրտում՝ «Մոսկվա» կինոթատրոնի և «Գոլդեն թուլիփ» հյուրանոցի հարևանությամբ։ Այնտեղ լինելու է բիզնես կենտրոն, հյուրանոց, բնակարններ: Միջազգային մրցույթներից մեկում այս նախագիծը երկրորդ մրցանակն է շահել։ «Persia tower» նախագծի կառուցումը դեռևս քաղաքապետարանում ու քաղաքաշինության խորհրդում չեն քննարկել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |