Շվեյցարական իշխանությունները խստացրել են Իրանի դեմ պատժամիջոցները18 նոյեմբերի 2011 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարական իշխանություններն ուժեղացրել են Իրանի դեմ պատժամիջոցները: Այդ մասին հաղորդում է Շվեյցարական հեռագրային գործակալությունը (ATS)` հղում կատարելով Շվեյցարիայի Էկոնոմիկայի պետական քարտուղարությանը (SECO): Տնտեսական պատժամիջոցների ենթարկվող սուբյեկտների ընդլայնված ցուցակի մեջ ընդգրկվել են 111 ընկերություններ և 5 մարդ, այդ թվում` Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության մի քանի ներկայացուցիչներ, գրում է ՌԻԱ Նովոստին: Ընդհանուր առմամբ շվեյցարական ցուցակի մեջ մտնում են 250 ընկերություններ և ֆիզիկական անձինք: Պատժամիջոցները նախատեսում են, մասնավորապես, երկակի նշանակության ապրանքի, ինչպես նաև սարքավորումների, տեխնոլոգիաների և միջուկային զենքի տարածման տեսակետից ռիսկ ներկայացնող ծրագրային ապահովման մատակարարման և ձեռքբերման արգելք: Նախատեսված է նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցների սառեցում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |