Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրն անհաջող էր հայ ձյուդոիստների համար![]() 18 նոյեմբերի 2011 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին Տյումենում ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանը մինչև 60կգ քաշային կարգում չորս մենամարտ է անցկացրել և երկուսում հաղթանակ տարել` ելույթն ավարտելով 7-րդ տեղում: Նույն այդ քաշային կարգում Գրիգոր Իվանյանը դուրս է մնացել առաջնությունից առաջին իսկ մենամարտում: Մինչև 66կգ քաշային կարգում Արթուր Երանոսյանն ու Գևորգ Թորոսյանը նույնպես անհաջող ելույթ են ունեցել: Մրցաշարին մասնակցում են 314 մարզիկներ 37 երկրներից: Հայաստանն առաջնությունում կներկայացնեն նաև Անդրանիկ Չափարյանը, Սուրիկ Գառնիկյանը (73կգ) և Արտյոմ Բաղդասարյանը (81կգ): Հավաքականը գլխավորում են մարզիչներ Տիգրան Բաբայանն ու Արթուր Գևորգյանը, իսկ Հայաստանից մրցավարը մրցաշարում Դավիթ Խիտարյանն է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |