Նոյեմբերի 21-ին մեկնարկում է կոմպոզիտորական արվեստի «Բաբաջանյան ֆեստ»-ը![]() 18 նոյեմբերի 2011 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ից - դեկտեմբերի 19-ը Երևանում մեկնարկելու է «Բաբաջանյան ֆեստ»` Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90 – ամյակին: Փառատոնը անց է կացվում ՀՀ նախագահ` Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: «Բաբաջանյան ֆեստ»-ի կազմակերպիչներ են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան): Փառատոնի շրջանակներում կայանալու է 6 համերգ: Նոյեմբերի 21-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու փառատոնի հանդիսավոր բացումը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ: Ծրագրում ընդգրկված են Առնո Բաբաջանյանի «Արիա-վոկալիզ»-ը, Թավջութակի կոնցերտը, «Հերոսական բալլադը» (Մենակատարեր` Սյուզաննա Մելքոնյան (սոպրանո), Արամ Թալալյան (թավջութակ), Արուս Աճեմյան (դաշնամուր) դիրիժոր` Ռուբեն Ասատրյան): Փառատոնի համերգները կկայանան նոյեմբերի 22-ին, դեկտեմբերի 5-ին և 11-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում, իսկ դեկտեմբերի 15-ին և 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ժամը 19-ին: Փառատոնի փակմանը` դեկտեմբերի 19-ի համերգին, կհնչեն Առնո Բաբաջանյանի ճանաչված երգերը: Կազմակերպիչները խոստանում են բազմաթիվ գեղեցիկ անակնկալներ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |