ARTE TV ֆրանսիական հեռուստաալիքն աշխարհին պատմել է Ադրբեջանում տիրող բռնապետության մասին18 նոյեմբերի 2011 - 16:52 AMT PanARMENIAN.Net - ARTE TV ֆրանսիական հեռուստաալիքը 23-րոպեանոց տեսանյութ է պատրաստել Ադրբեջանի իրողությունների մասին: Տեսանյութում հեղինակներն անդրադառնում են Ադրբեջանում տիրող բռնապետության և կաշառակերության հարցերին: Հեռուստաալիքի կողմից հարցվածներից մեկի խոսքով` հենց բռնապետությունն է երկրի հիմնական խնդիրն ու զարգացման արգելքը: Այս համատեքստում ընդդիմության ներկայացուցիչներից մեկը նշել է, որ ինքը ստիպված էր լքել երկիրը իշխանությունների կողմից կատարվող հետապնդումների պատճառով: «Այժմ ես բնակվում եմ Ֆրանսիայում, քանի որ մասնակցել եմ մանիֆեստացիաներին»,- նշել է նա: Նոյեմբերի 9-ին Գերմանիայի Բունդեսթագի Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովն ընդունեց բանաձև, որի համաձայն պաշտոնական Բաքվին կոչ է անում հավատարիմ լինել մարդու իրավունքների կոնվենցիայի սկզբունքներին: Ադրբեջանական իշխանությունները չեն ճանաչում քաղբանտարկյալների առկայությունը երկրում և արդեն երկու տարի շարունակ ԵԽԽՎ զեկուցողին չեն թույլատրում մուտք գործել Ադրբեջան: Սակայն, ըստ Ադրբեջանի տարբեր իրավապահ կառույցների տվյալների, քաղբանտարկյալների թիվը երկրում կազմում է 25-ից 70 մարդ:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |