Թուրքիան կրկին խոսք է բացել Հայոց ցեղասպանության հարցով հայ-թուրքական պատմական հանձնաժողովի մասին18 նոյեմբերի 2011 - 17:00 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ քննարկել 1915 թվականի իրադարձությունները համատեղ պատմական հանձնաժողովի շրջանակում»,- հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն իր ֆրանսիական պաշտոնակից Ալեն Ժյուպեի հետ համատեղ մամլո ասուլիսում: Նրա խոսքով` մանրամասն քննարկումը կարող էր դրական ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա: «Մենք հարգում ենք ինչպես մեր, այնպես էլ մյուս երկրների պատմությունը»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Ընդ որում, Դավութօղլուն հիշեցրել է, որ դեռևս մի քանի տարի առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ հղեց Հայաստանի նախկին ղեկավարությանը` կոչ անելով Հայոց ցեղասպանության հարցի ուսումնասիրման համար համատեղ հանձնաժողով ստեղծել: Ալեն Ժյուպեն իր հերթին նշել է, որ Հայոց ցեղասպանության հարցը բավական ցավոտ հարց է ինչպես հայերի, այնպես էլ թուրքերի համար: «Այս կապակցությամբ ես անհաջող գաղափար չեմ համարում այդ հարցի քննարկումը հանձնաժողովի շրջանակում»,- ասել է նա` հավելելով, որ Ֆրանսիան կարող է նման հանդիպման կազմակերպման միջնորդ դառնալ, հաղորդում է Haberler.com-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |