«Ժառանգությունը» վստահ է` «Լյուստրացիայի մասին» օրենքը կօգնի ՀՀ անվտանգության ամրապնդմանը![]() 18 նոյեմբերի 2011 - 17:13 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը լրագրողներին մեկնաբանել է իր կուսակցության կողմից խորհրդարան ներմուծված «Լյուստրացիայի մասին» օրենքը: «Դա շատ կարևոր օրենք է, և այն ուղղված է բացառապես Հայաստանի անկախության ամրապնդմանը, Հայաստանում ժողովրդավարական կարգերի հաստատմանը»,- ընդգծել է նա: Մարտիրոսյանը նկատել է, որ նման օրենքներ կան բոլոր երկրներում: Արևելյան Եվրոպայում և Մերձբալթյան երկրներում, իսկ վերջերս նման օրենք է ընդունվել նաև Վրաստանում: «Ժառանգությունից» պատգամավորը նշել է, որ այդ օրենքը չի վերաբերում հատուկ ծառայությունների աշխատակիցներին, այլ միայն գործակալներին, «որոնք, ես վստահ եմ, միանշանակ կան կառավարման համակարգում: Եվ լինելով կառավարման համակարգում` նրանք միտումնավոր Հայաստանը բացասական կամ սխալ ուղղությամբ են տանում»: Նրա խոսքով` այդ գործակալներն այլընտրանք չունեն, «չէ որ, եթե նրանք բացահայտված չեն, պետք է աշխատեն, իսկ երբ բացահայտվում են, նրանց գործունեությունը դադարեցվում է»: Նա հավելել է նաև, որ օրենքը վերաբերում է ոչ միայն խորհրդային անվտանգության ծառայությունների, այլև օտար պետությունների ծառայությունների գործակալներին: Մարտիրոսյանն ընդգծել է, որ դա «վհուկների որս» չի լինելու, և բացահայտված անձինք չեն կարողանա զբաղեցնել միայն որոշակի պաշտոններ` նախագահի, նախարարի, խորհրդարանի պատգամավորի և այլն: Նրա խոսքով` օրենքում նշված պաշտոնների բոլոր թեկնածուները պետք է հատուկ հանձնաժողովի քննությունն անցնեն, որը պարզելու է նախկինում նրանց մասնակցությունը օտար պետությունների հատուկ ծառայությունների աշխատանքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |