ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net -

11.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Օգոստոսի 21-26-ը Հայաստանի հակաօդային պաշտպանության եւ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները կմասնակցեն ՌԴ Աստրախանի շրջանի «Աշուլուք» ռազմաօդային ուժերի հրաձագարանում անցկացվելիք ԱՊՀ անդամ պետությունների հակաօդային պաշտպանության «Մարտական համագործակցություն-2000» համատեղ զորավարժություններին:

Զորավարժություններին կմշակվեն հակաօդային պաշտպանության հերթապահ զորամասերի գործողությունները` պետական սահմանի խախտումները կանխելու ուղղությամբ: Զորավարժություներին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թաջիքստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի հակաօդային եւ ռազմաօդային ստորաբաժանումներն ու զորամասերը: Զորավարժություններում մասնակցող անձնակազմի ընդհանուր քանակությունը կգերազանցի 1000 մարդ` 100 միավոր ռազմատեխնիկայի եւ 60 թռչող ապարատների առկայությամբ:

Զորավարժությունները կղեկավարի ԱՊՀ անդամ պետությունների նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերով կոորդինացիոն կոմիտեի նախագահ, Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Անատոլի Կորնուկովը: --0--
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---