Քիչ հետո կմեկնարկի «Մարդամեջ» սոցիալական նորարարության ճամբարը![]() 18 նոյեմբերի 2011 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Այսօր երեկոյան Ծաղկաձորում մեկնարկում է Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Մարդամեջ» կոչվող սոցիալական նորարարության ճամբարը: Ճամբարի մասնակիցները երկու օր շարունակ կմշակեն են ծրագրային փաթեթներ՝ տեղեկատվական տեխնոլոգիաները ծառայեցնելով սոցիալական խնդիրների լուծմանը: Ճամբարի գաղափարների մրցույթը շահել է 6 ծրագիր: Այսօր ճամբարի մասնակիցները կբաժանվեն վեց թիմերի և կքննարկեն իրենց գաղափարները: «Մարդամեջի» երկրորդ օրը՝ նոյեմբերի 19-ին, նրանք կաշխատեն գաղափարների իրականացման ուղղությամբ, դե իսկ նոյեմբերի 20-ին շնորհանդեսների տեսքով թիմերը կներկայացնեն իրենց պատրաստի նախագծերը: Ընտրված գաղափարներն են՝ նախընտրական խոստումների մոնիտորինգի հարթակ (հեղինակ՝ Արամ Թովմասյան), պետական պոլիկլինիկաներում սպասարկման և հիվանդների շահերի պաշտպանության մոնիտորինգ և հանրայնացում ՝ Անի Դավթյան, հիպերտեղայնացված համայնքային նորությունների հարթակ՝ Գայանե Միրզոյան, հասարակական տրանսպորտի չվացուցակ՝ Լիլիթ Մանուկյան, «Հազար ու մի մանրուք» - կենցաղային խորհրդատվական սոցիալական ցանց՝ Սամվել Մարտիրոսյան, Wish2Real – ինտերնետային կայք, որի միջոցով սոցիալական կարիք ունեցող մարդիկ կարող են գտնել օգնության հնարավորություն առաջարկող մարդկանց կամ կազմակերպություններ՝ Ստեփան Սմբատյան: Ճամբարի ավարտին որոշ թվով ծրագրեր կստանան ֆինանսական աջակցություն Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի և ՄԱԿ-ի Զարգացման գրասենյակի կողմից՝ նախագծերն իրականացնելու համար: Ճամբարը իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում` ՄԱԿ-ի Զարգացման գրասենյակի համաֆինանսավորմամբ: Սոցիալական նորարարության ճամբարը աշխարում հանրահայտ` սոցիալական խնդիրները նոր գործիքներով լուծելու մեթոդ է: Այս մեթոդը կիրառելի է առողջապահության, կրթության, բնապահպանության, արդարադատության, համայնքների զարգացման կամ ցանկացած այլ ոլորտներում նորարարական լուծումներ գտնելու համար: Ճամբարի կարգախոսն է` «Օգտագործել օնլայն աշխարհը` օֆլայնը փոխելու համար»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |