ԵԱՀԿ մոդել համաժողովին ուսանողները կփորձեն կիբերհանցագործությունների դեմ պայքարի միջոցներ գտնել18 նոյեմբերի 2011 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանում մեկնարկած երկօրյա ԵԱՀԿ մոդել համաժողովի ընթացքում Հայաստանի մոտ 60 ուսանողներ սկսեցին քննարկել և բանակցել գլոբալիզացված աշխարհում կիբերանվտանգության կարևորությունը և ԵԱՀԿ հնարավոր գործողությունները: Այս մասին տեղեկացնում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակից: ԵԱՀԿ մոդել համաժողովը սիմուլյացիոն խաղ է, որի ընթացքում ԵԱՀԿ որոշում կայացնող գլխավոր մարմնի` Մշտական խորհրդի աշխատանքը կրկնօրինակվում է ուսանողների կողմից, որոնք խաղում են ԵԱՀԿ մասնակից պետությունների և մարմինների ներկայացուցիչների դերերը: Նախաձեռնության նպատակն է կրթել ուսանողներին ԵԱՀԿ-ի մասին և նրանց հնարավորություն տալ գործնականում անմիջականորեն փորձարկելու միջազգային դիվանագիտության մարտահրավերները: Այս անգամ համաժողովի երկուօրվա ընթացքում մասնակիցները կքննարկեն և կառաջարկեն մի շարք գործողություններ, որպեսզի լուծեն «Ստվեր» ինտերնետային խմբավորման կողմից առաջացած մարտահրավերը, որը սպառնում է ողջ տարածաշրջանի անվտանգությանը` զգալի վնաս հասցնելով ԵԱՀԿ հիպոթետիկ մասնակից պետություններին` Կարտոնիային, Սայլանդիային և Լոտիկոյին: «Մեր փոխկապակցված աշխարհում ԵԱՀԿ մասնակից պետությունների մարդիկ և հաստատություններն ամեն հարցում ապավինում են ինտերնետին: Մենք ակնկալում ենք լսել նորարարական գաղափարներ և թարմ տեսակետներ կիբերսպառնալիքներին հակազդելու հնարավոր ուղիների վերաբերյալ. հարց, որը գտնվում է ԵԱՀԿ օրակարգի թիրախում», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան: Համաժողովից առաջ մասնակիցներն անցել են հանրային խոսքի և բանակցային հմտությունների դասընթացներ, ինչպես նաև մասնակցել են ԵԱՀԿ-ի, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ու կիբերհանցագործությունների մասին թեմատիկ սեմինարների: ԵԱՀԿ երևանյան գրասենյակն անց է կացնում ԵԱՀԿ մոդել համաժողովներ սկսած 2008թ.: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |