Հանգստյան տան պահակը ձեռքերով, ոտքերով և ապակյա շշով 29-ամյա կնոջ է սպանել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին, ժամը 22.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով և անգիտակից վիճակում իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա Ինգա Շիշլոն:

Ոստիկանությունից հայտում են, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Ստեփանավանի հանգստյան տներից մեկի պահակակետում, վիճաբանության ժամանակ, հանգստյան տան 58-ամյա պահակը ձեռքերով, ոտքերով և ապակյա շշով հարվածներ է հասցրել Շիշլոյին և պատճառել վնասվածքները:

Նոյեմբերի 18-ին, ժամը 02.00-ին, Ինգա Շիշլոն, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հանցագործություն կատարած անձը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---