«ԱրմենՏել». Ներդրեք Ձեր լուման Հայաստանի զարգացման և պայծառ ապագա կերտելու գործընթացում18 նոյեմբերի 2011 - 17:54 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) կոչ է անում իր բաժանորդներին ակտիվ մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված ամենամյա հեռուստամարաթոնին: Ընկերությունից հայտնում են, որ բարեգործական այս միջոցառմանը հնարավոր է մասնակցել ֆիքսված կամ բջջային հեռախոսից զանգահարելով 090008000 համարին կամ ուղարկել կարճ հաղորդագրություն 7733 համարին: «ԱրմենՏել» ընկերության բաժանորդների նվիրատվությունն ընկերությունն ամբողջությամբ կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին: «Հեռուստամարաթոն 2011»-ն այս տարի անցկացվում է «Ջուր պարգևիր, կյանք նվիրիր» կարգախոսի ներքո: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի որոշմամբ այս տարի հավաքագրված ողջ միջոցները կուղղվեն Լեռնային Ղարաբաղի գյուղական համայնքների ջրամատակարարման խնդիրների լուծմանը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի գյուղերի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը: «Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն ազգային օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը մեծ կարևորություն է տալիս հեռուստամարաթոնի ամենամյա անցկացմանը: Կոչ եմ անում մեր բաժանորդներին ակտիվ մասնակցել այս ծրագրին` դրանով իսկ ներդնելով Ձեր լուման Հայաստանի զարգացման և պայծառ ապագա կերտելու գործընթացում»,-նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |