ՎիվաՍել-ՄՏՍ-ը .am տիրույթում դոմենային անուններ կտրամադրի18 նոյեմբերի 2011 - 17:56 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից հայտնում են, որ շուտով .am տիրույթում կտրամադրեն հանգուցային անվանումների (դոմենային անունների) հաշվեգրման ծառայություն: «Այժմ, երբ ինտերնետը դարձել է կապի հիմնական միջոցներից մեկը, անհատները և կազմակերպությունները` ներառյալ այն ընկերությունները, որոնց գործունեությունն ամենևին էլ կապված չէ էլեկտրոնային կոմերցիայի հետ, ձգտում են իրենց ներկայությունը ապահովել և ուրույն դիմագիծն ունենալ նաև համացանցում: Լինելով զարգացումներին ընդառաջ գնացող նորարարական ընկերություն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է Հայաստանի բնակչությանը մատուցել ամենապահանջված ծառայություններից հերթականը: Հանգուցային անվանումների (դոմենային անունների) հաշվեգրման նախաձեռնության նպատակը բազմատեսակ ծառայությունները մեկ վայրում առաջարկելն է»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ծառայության սակագների և ընթացակարգերի մասին մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն շուտով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը Հանրապետության տոնի առթիվ վարչապետն ու նախագահը պետպարգևներ են հանձնել Կամո Ցուցուլյանին շնորհվել է փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում Բլինքեն. ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը Նա նշել է, որ Վաշինգտոնը, նախկինի պես, պատրաստ է աջակցել այդ ջանքերին |