Արամ Մանուկյանը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ քննարկել է ՀԱԿ-ի արտահերթ ընտրությունների պահանջը![]() 18 նոյեմբերի 2011 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության կենտրոնական գրասենյակում վարչության նախագահ Արամ Մանուկյանն ընդունել է Միացյալ Թագավորությունների Հարավային Կովկասի թիմի ղեկավար Ժոզեֆին Գոլդին և Հայաստանում Միացյալ Թագավորությունների փոխդեսպան, ՆՄ հյուպատոս Գարեթ Վին Օուենին: Ինչպես հաղորդում է ՀՀՇ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակը, ՀՀ-ում արտահերթ ընտրույթուններ անցկացնելու, ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու Կոնգրեսի պահանջները և քաղաքական ու իրավական հիմքերը: Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |