ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամները հյուրընկալել են 30 ուսանողների18 նոյեմբերի 2011 - 21:54 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը ՀՀ Ազգային Ժողովում հյուրընկալել է տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների 30-ից ավել ուսանողների: Կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները համառոտ ներկայացրել են ԱԺ-ում իրենց գործունեության վերաբերյալ յուրօրինակ հաշվետվություն և պատասխանել երիտասարդներին հուզող տարբեր հարցերին, որոնք առնչվում էին քաղաքական, սոցիալ-տնտեսական, քաղաքացիական և այլ խնդիրներին: Ուսանողների հարցերը հիմնականում ուղղված են եղել կուսակցության հիմնադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին և վերաբերում էին արտագաղթին, քաղաքական և ազգային փոքրամասնություններին, արտաքին և ներքին քաղաքականությանը, ինչպես նաև` խորհրդարանական գործունեությանը, այդ թվում` «Ժառանգության» ներկայացրած օրենսդրական նախագծերին: Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ նմանօրինակ քննարկումները շարունակական կլինեն, որի արդյունքում հնարավորություն կընձեռնվի էապես մեծացնել երիտասարդների ներգրավվածության աստիճանը քաղաքական գործընթացներում:
Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |