ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵՑ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

PanARMENIAN.Net - 11.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հուլիսի 11-ին, վաղ առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը մեկնեց Սանկտ Պետերբուրգ, որտեղ հուլիսի 12-ին Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ տեղի կունենա Սբ. Կատարինե հայոց եկեղեցու վերաօծման արարողությունը:

Այցի ընթացքում նախատեսվում են նաեւ Նորին Սրբության հանդիպումները պետական բարձրաստիճան այրերի եւ հայ համայնքի հետ:

Վեհափառ Հայրապետին ուղեկցում են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը, Տ. Արշակ աբղ. Խաչատրյանը, Գերագույն Հոգեւոր խորհրդի անդամ Ռաֆայել Պապայանը:

Հայոց Հայրապետը Մայր Աթոռ կվերադառնա հուլիսի 15-ին: --0--
 Ուշագրավ
---