Դավիթ Նալբանդյանին կանչել են Արգենտինայի հավաքական Դևիսի գավաթի եզրափակչի կապակցությամբ19 նոյեմբերի 2011 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Արգենտինայի թենիսի հավաքականի ավագ Մոդեստո Վասկեսը եզրափակիչ խաղի համար հավաքական է հրավիրել Դավիթ Նալբանդյանին, Խուան Մարտին Դել Պոտրոյին, Խուան Մոնակոյին, Խուան Իգնասիո Չելային և Էդուարդո Շվանակին, հայտնում է Նալբանդյանի երկրպագուների կայքը: Դևիսի գավաթի եզրափակիչը տեղի կունենա Սեվիլիայում դեկտեմբերի 2-4, Արգենտինայի մրցակիցը կլինի Իսպանիան: «Սեվիլիայում հանդես կգան հինգ թենիսիստներ: Դա Գավաթի եզրափակիչն է, այն տարբերվում է մյուս հանդիպումներից: Թե այդ թենիսիստներից ով հանդես կգա եզրափակչում մենք կասենք վիճակահանությունից մեկ ժամ առաջ»,-հայտարարել է Վասկեսը: Հավաքականի փոխավագ Կաիո Ռիվերան հայտարարել է, որ Նալբանդյանը ձախ ձեռքի խնդիր ունի, սակայն դա լուրջ չէ, նա շարունակում է համառորեն մարզվել: Արգենտինայի հավաքականը կսկսի պատրաստվել Դևիսի գավաթի եզրափակչին նոյեմբերի 21-ից Բուենոս Այրեսում, իսկ նոյեմբերի 24-ին կմեկնի Իսպանիա: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում |