Սփյուռքի նախարարությունը համակարգիչներ է նվիրել Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնին19 նոյեմբերի 2011 - 12:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Սփյուռքի նախարարության պաշտոնյաների պարբերական հանդիպումը վիրահայ սփյուռքի ներկայացուցիչների հետ, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ տեղի է ունեցել թբիլիսահայ համայնքի տանը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» մշակույթի կենտրոնում: Տարեվերջին սփյուռքահայությանը՝ ՀՀ Սփյուռքի նախարարության կատարած գործերի մասին իրազեկելու միտումով գլխավոր խորհրդական Ստեփան Պետրոսյանը հավաքվածներին է ներկայացրել այն ծրագրերն ու նախագծերը, որոնց ակտիվ մասնակցել է Վրաստանի հայ համայնքը: Վիրահայ համայնքին շնորհավորելով «Հայարտուն» մշակույթի կենտրոնի բացման կապակցությամբ՝ խորհրդական Ստեփան Պետրոսյանը նշել է, որ ինքը դատարկաձեռն չի եկել և «Հայարտանը» նվեր է բերել համակարգիչներ, որոնք, անշուշտ, կծառայեն հայաբնակ այս քաղաքում ազգապահպանության գործին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |