Ամերիկացի բարերար Վիրջինիա Դևիսը պատրաստակամ է սատարել Արցախին

Ամերիկացի բարերար Վիրջինիա Դևիսը պատրաստակամ է սատարել  Արցախին

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ամերիկացի բարերար Վիրջինիա Դևիսի հետ եւ քննարկել ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել բարերարի պատրաստակամությունը Արցախին սատարելու գործում` նշելով մեր շահագրգռվածությունը երկարատեւ եւ համակարգված համագործակցության մեջ:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---