Ֆրանսիան Թուրքիային ասում է «ո՞չ»

Ֆրանսիան Թուրքիային ասում է «ո՞չ»

PanARMENIAN.Net - Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար նրան վճարվող վարկերը չեղյալ հայտարարել կոչ անող փոփոխությունը ներկայացնելուց հետո Ֆրանսիայի Ազգային Ժողովի Ներկայացուցիչների պալատի անդամ Ռիշար Մայեն համազգային հանրագիր է կազմակերպել միությանը Թուրքիայի անդամակցության դեմ, գրում է ֆրանսիական Le Post-ը:

«Հաշվի առնելով մեր երկրի ֆինանսական վիճակը` կարևոր է վերջ դնել այդ խառնաշփոթին»,- ասել է պատգամավորը:

Ֆրանսիան ամեն տարի մոտ 130 մլն եվրո է վճարում Թուրքիային 2007-2013թթ. 7-ամյա պլանի շրջանակում:

Մայեի խոսքով` այն, որ Թուրքիայի 3 տոկոսը գտնվում է Եվրոպայի տարածքում, բավական չէ նրան Եվրամիություն ընդունելու համար:

Ռիշար Մայեն հայտնի է իր հակաթուրքական տրամադրվածությամբ: Հոկտեմբերի կեսին Մայեի և Կլոդ Բոդենի նախաձեռնությամբ քննարկվեց Թուրքիայի ֆինանսավորման դադարեցման հարցը: Հենց նա էր 2005թ. Ֆրանսիայի գործող նախագահին կոչ անում բանակցություններ չսկսել Թուրքիայի հետ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---