Նիկա Գիլաուրի. Վրաստանի համար կարևոր է Հայաստանի հետ համագործակցությունն էներգետիկայի ոլորտում![]() PanARMENIAN.Net - Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետեր Տիգրան Սարգսյանն ու Նիկա Գիլաուրին ստորագրել են hայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստի արդյունքների վերաբերյալ արձանագրությունը: Ամփոփիչ մամլո ասուլիսում Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին հայտնել է, որ Վրաստանի համար կարևոր է Հայաստանի հետ համագործակցությունն էներգետիկայի ոլորտում: «Վրաստանից Հայաստան գնացող բարձրավոլտ էլեկտրահաղորդակցության լարերը կբարեկարգվեն, ինչը կապահովի երկու ժողովուրդների անվտանգությունը»,- ասել է նա: Երկկողմ համագործակցության երկրորդ կարևոր հարցը, Գիլաուրիի խոսքով, միասնական անցակետերի ստեղծումն է: Այս կապակցությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ Եվրամիության ֆինանսական օժանդակությամբ շինարարությունը մեկնարկելու է 2012 թվականին, և երեք անցակետերը համապատասխանեցվելու են լավագույն միջազգային չափանիշներին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |