Էհուդ Բարաք. Իսրայելը մտադիր չէ հրապարակավ քննարկել Իրանին հարված հասնելու հնարավորությունը20 նոյեմբերի 2011 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը մտադիր չէ հրապարակավ քննարկել Իրանին հարված հասնելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարեց Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Ես չեմ կարծում, որ դա հրապարակային քննարկումների առարկա է», ասաց նա: Միևնույն ժամանակ Էհուդ Բարաքը նշեց, որ Իրանի վերաբերյալ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերջին զեկույցը «սթափեցնող ազդեցություն ունեցավ աշխարհում շատերի վրա, ինչպես համաշխարհային աջաջնորդների, այնպես էլ հասարակության վրա, և մարդիկ հասկանում են, որ ժամանակը եկել է»: Ինչի համար եկել է ժամանակը, նախարարը չնշեց, բայց ասաց, որ Իրանը մտադիր է ստանալ միջուկային զենք, քանի որ չկա «ոչ մի ուրիշ հնարավոր կամ խելամիտ բացատրություն այն բանի, որ նրանք անում են»: «Եվ դա պետք է կանգնեցնել», ընդգծեց իսրայելցի նախարարը: Իրանի միջուկային օբյեկտների դեմ ՄՄՆ և Իսրայելի ռազմական ուժերի հնարավոր կիրառման մասին հաղորդագրությունները հայտնվել են ԶԼՄ-ներում այն բանից հետո, երբ ՄԱԳԱՏԷ-ն ներկայացրեց զեկույցը իրանական միջուկային զենքի մասին, որ մինչև 2003 թվականը Թեհրանը միջուկային զենքի ստեղծման աշխատանքներ է իրականացրել և նման գործողությունը կարող է տեղի ունենալ այսօր: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |