ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՄՈՍԿՎԱ, ԸՍՏ ԱՄԵՆԱՅՆԻ, ԿԿԱՅԱՆԱ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ11 հուլիսի 2000 - 20:01 AMT PanARMENIAN.Net - 11.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԱՊՀ վերջին գագաթնաժողովի ընթացքուն Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել էին, որ Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Մոսկվա կկայանա ընթացիկ տարվա սեպտեմբերին: Այսօր Մամլո ազգային ակումբում կայացած մամլո ասուլիսին այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍի հարցին:Միաժամանակ, նախարարը նշել է, որ ռուսաստանյան կողմը չի բացառել, որ այցը կարող է տեղի ունենալ հուլիսի երկրորդ կեսին: «Սակայն, ըստ ամենայնի, այցը կկայանա սեպտեմբերին», - ասել է Օսկանյանը: --0-- Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |