Ադրբեջանը մտահոգված է Արցախի ղեկավարության հետ արգենտինացի խորհրդարանականների առաջիկա հանդիպմամբ

Ադրբեջանը մտահոգված է Արցախի ղեկավարության հետ արգենտինացի խորհրդարանականների առաջիկա հանդիպմամբ

PanARMENIAN.Net - Արգենտինայում Ադրբեջանի դեսպան Մամեդ Ահմեդաձեն Արգենտինայի Սենատի և խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահներ Խուլիո Ջոբոսին և Էդուարդո Ֆելլներին նամակ է հղել` կապված Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպում անցկացնելու` այդ երկրի խորհրդարանականների խմբի ծրագրերի հետ: Իր նամակում դեսպանը, մասնավորապես, նկատել է, որ Բաքուն չի ողջունում այդ որոշումը, քանի որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի «օկուպացված» տարածքն է:

Վերջում դեսպանը Արգենտինայի խորհրդարանի նախագահներին խնդրանք է հայտնել` նկատի ունենալով Արգենտինայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացման միտումը, միջամտել դեպքերի զարգացմանը, որպեսզի այդ հանդիպումը չկայանա:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---