Իրաքն արգելել է ցանկացած թուրքական ինքնաթիռների վայրէջքն իր տարածքում21 նոյեմբերի 2011 - 09:43 AMT PanARMENIAN.Net - Համաիսլամական բարեկամության և համերաշխության ոլորտից հետաքրքիր փաստ է իսկական պատերազմը, որը միմյանց հայտարարել են երկու իսլամական լավ հարևանների` Թուրքիայի և Իրաքի, քաղաքացիական ավիացիայի վարչությունները: Սկսած նոյեմբերի 20-ից արգելված է ցանկացած թուրքական ինքնաթիռների վայրէջքն Իրաքի տարածքում: Սա պատասխան միջոց է Թուրքիայի իշխանությունների ներմուծած նմանատիպ արգելքին: Մամուլի համար տրանսպորտի նախարար Խադի էլ-Ալմերիի հայտարարության մեջ ասվում է. «Իրաքի տարածքում թուրքական ինքնաթիռների վայրէջքն այսուհետ արգելված է: Արգելքը տարածվում է նաև ինքնավար Քրդստանի վրա: Դա պատասխան է իրաքյան ինքնաթիռների վայրէջքն արգելելու մասին թուրքական իշխանությունների որոշմանը: Իրաքի դիրքորոշումը բոլորովին նորմալ է` հաշվի առնելով երկու օր առաջ թուրքերի ընդունած որոշումը»: Թուրքական կողմը փորձում է բռնագանձել բազմամիլիոնանոց պարտքը State Oil Marketing Organization իրաքյան պետական ընկերությունից: Կորցնելով դրանք իրավարարության կամ դատարանի միջոցով ստանալու հույսը` Թուրքիան որոշել է պարտապանների վրա ճնշում գործադրելու այլ մեխանիզմներ կիրառել, հաղորդում է MIGnews-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |