Թուրք պատգամավոր. Հայ-թուրքական արձանագրությունները չեն դրվի քննարկման Թուրքիայի խորհրդարանում![]() 21 նոյեմբերի 2011 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Թուրքիայի միջև Ցյուրիխում կնքված արձանագրությունները երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ չեն ընդգրկվի թուրքական խորհրդարանի օրակարգում: Այդ մասին Բաքվում լրագրողներին է հայտարարել Թուրքիայի Մեծ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուստաֆա Բոսկիրը: «Ես, որպես պատասխանատու անձ, հայտարարում եմ, որ այս Արձանագրությունները չեն դրվի քննարկման»,-ասել է Մուստաֆա Բոսկիրը՝ նշելով թուրք-ադրբեջանական հաջողությամբ զարգացող հարաբերությունները: Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, դրանք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: 2011թ. օգոստոսին հայ-թուրքական արձանագրությունները հանվեցին թուրքական խորհրդարանի օրակարգից, քանի որ չէին դրվել քննարկման մեկ գումարման ընթացքում, սակայն, հոկտեմբերին արձանագրությունները կրկին ներառվեցին խորհրդարանի օրակարգում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |