«Ժառանգությունը» շարունակում է պահանջել, որ Հայաստանը ետ կանչի իր ստորագրությունը Արձանագրություններից21 նոյեմբերի 2011 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Թուրքիային ձեռնատու է Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացում առկա ստատուս քվոն, գտնում է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Այդ մասին հայտարարել PanARMENIAN.Net ի թղթակցին, մեկնաբանելով Թուրքիայի Մեծ ազգային ժողովի արտաքին կապերի գծով հանձնաժողովի նախագահ Մուստաֆա Բոսկիրի խոսքերն այն մասին, որ հայ-թուրքական արձանագրութունները չներառվեն թուրքական խորհրդարանի օրակարգում: «Մենք շարունակում ենք վստահ լինել, որ մեր գնահատականը ճիշտ է, որ որքան ակնհայտ է այն, որ Թուրքիան չի վավերացնի այդ արձանագրությունները, նույնքան էլ ակնհայտ է, որ ժամանակ առ ժամանակ կօգտագործի այդ սառեցված արձանագրություննրն իր շահերից ելնելով»,-ասել է Սաֆարյանը: «Այդ առումով ավելի հետաքրքիր կլինի իմանալ նրանց կարծիքը, ով կանոնավոր կերպով չի բավարարում «Ժառանգության» ՝ Արձանագրությունների ստորագրությունը ետ կանչելու մասին և հույսեր է տածում, որ Հայաստանը դիվանագիտական շահ կունենա այդ արձանագրություններից»,-հավելել է նա: Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, դրանք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: 2011թ. օգոստոսին հայ-թուրքական արձանագրությունները հանվեցին թուրքական խորհրդարանի օրակարգից, քանի որ չէին դրվել քննարկման մեկ գումարման ընթացքում, սակայն, հոկտեմբերին արձանագրությունները կրկին ներառվեցին խորհրդարանի օրակարգում: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |