Երևանում բացվել է կույրերի համար նախատեսված համակարգչային կենտրոն![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող «Հայփոստ» մասնաճյուղում բացվեց կույր և վատ տեսողություն ունեցող անձանց համար ինտերնետային հասանելիության կենտրոն։ Կենտրոնը բացվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ երկրների տարածաշրջանային բաժնի (ITU)և ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի նախաձեռնությամբ։ Ինչպես լրագրողներին տեղեկացրեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանը, «ՀայՓոստ» ընկերությունը տրամադրել է սրահը, իսկ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ ինտերնետ միացումը և երկու մասնագետի։ «Ռուսաստանից ժամանած մասնագետը կսովորեցնի կենտրոնի երկու մասնագետին ինչպես օգտվել կենտրոնի այս սարքավորումներից։ Կենտրոնն աշխատելու է բոլոր աշխատանքային օրերին»,-նշեց նա։ Այս համակարգչային կենտրոնը հագեցած է մեկ ինտերակտիվ գրատախտակով և 15 համակարգչով, որոնք ունեն բրալյան ստեղնաշար, մոնիտոր և տեսախցիկներ, որոնք վերարտադրում են տեքստը ձայնային տեսքով։ 15 համակարգիչներից 5-ը նախատեսված են ընդհանրապես տեսողություն չունեցողների համար, մնացածը վատ տեսողություն ունեցողների համար։ Կենտրոնից օգտվելն անվճար է։ Գրիգոր Սաղյանի հավաստմամբ, սարքավորումներն արժեցել են մոտ 100 000 ԱՄՆ դոլար։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը կենտրոնի պաշտոնական բացման ժամանակ նշեց, որ ԱՊՀ երկրներում սա առաջին նմանատիպ կենտրոնն է։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |