Windows Phone 7 Marketplace-ում հասանելի են ավելի քան 40 000 ծրագրեր21 նոյեմբերի 2011 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Windows Phone 7 օպերացիոն համակարգի օնլայն խանութում աճել է բջջային ծրագրերի թիվը՝ գերազանցելով 40 000-ը։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։Միջինում Windows Phone 7 Marketplace-ում օրական ավելանում է 165 նոր ծրագիր։ Վերջին ամսում այնտեղ տեղադրված ծրագրերի 15% խաղերն են կազմում։ Եթե ծրագրերի քանակն այս տեմպերով աճի, ապա հունվարին արդեն Marketplace-ում հասանելի կլինի 50 000 ծրագիր։ Այս պահի դրությամբ տեղադրվող ծրագրերի 68%-ը անվճար են ներբեռնման համար։ Եվ ամենից շատ ծրագրեր կան «Խաղեր» և «Գրքեր» կատեգորիաներում։ Windows Phone Marketplace-ը գործարկվել է 2010-ի հոկտեմբերի 11-ին։ Այդ նույն օրն էլ գործարկվել է Windows Phone 7 օպերացիոն համակարգը, որը եկավ փոխարինելու Windows Mobile համակարգին։ Վերջերս Nokia ընկերությունը թողարկեց Windows Phone 7.5 ՕՀ-ով աշխատող առաջին սմարթֆոնները՝ Nokia Lumia 800 և Lumia 710։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |