Հովհաննես Սահակյանն անհրաժեշտ չի համարում, որ Հայաստանը ետ կանչի Արձանագրություններից իր ստորագրությունը21 նոյեմբերի 2011 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեկնաբանել է Թուրքիայի Մեծ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուստաֆա Բոսկիրի խոսքերն այն մասին, որ հայ-թուրքական արձանագրությունները չեն ընդգրկվի թուրքական խորհրդարանի օրակարգում: «Ակնհայտ էր, որ չեն ընդգրկվի և թուրքական կողմը չի կատարի համաշխարհային հանրության առջև ստանձնած պարտավորությունները: Եվ դա մեծ խնդիր է գերտերությունների համար, որոնք այդ Արձանագրությունների երաշխավորներն են»,-հայտարարել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին: Սահակյանը նշել է, որ Հայաստանը կատարել է ստանձնած պարտավորությունները, նախագահը առկախել է վավերացումը ԱԺ-ում: «Դա դրական արձագանք ստացավ համաշխարհային հանրության շրջանում»,-նշել է նա: Պատգամավորը հավելեց նաև, որ վերջերս դարձել է Ադրբեջանի կամակատարը և անընդհատ փորձում է կապել հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան խնդրի հետ: Սահակյանը նաև մեկնաբանել է որոշ ընդդիմադիրների պահանջը՝ ետ կանչել Հայաստանի ստորագրությունը Արձանագրություններից՝ կասկած հայտնելով այդ իրադարձությունների անհրաժեշտության մեջ: «Առկախումը նույն ետկանչն է, դա հարցի լուծում չէ, առկախել նշանակում է, որ մենք չենք ստորագրի Արձանագրություններն այնքան ժամանակ, քանի դեռ ինչ-որ պայմաններ են առաջադրվում»,-ասել է նա: Ըստ նրա, նման պահանջը հերթական PR է ընտրություններից առաջ: Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, դրանք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: 2011թ. օգոստոսին հայ-թուրքական արձանագրությունները հանվեցին թուրքական խորհրդարանի օրակարգից, քանի որ չէին դրվել քննարկման մեկ գումարման ընթացքում, սակայն, հոկտեմբերին արձանագրությունները կրկին ներառվեցին խորհրդարանի օրակարգում: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |