Հայաստանի 440 խոշոր հարկ վճարողները բյուջե են վճարել շուրջ 19.6 մլրդ դրամ![]() 21 նոյեմբերի 2011 - 15:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի սեպտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի: 2011 թվականի սեպտեմբեր ամսվա խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծությունը իրականացվել է 2010 և 2011 թվականների սեպտեմբեր ամիսների նույն 440 հարկ վճարողների համար: Վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2011թ.-ի սեպտեմբեր ամսին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 19.6 մլրդ. դրամ: Ընդ որում, նշված կազմակերպությունների կողմից 2011թ.-ի սեպտեմբեր ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 57.6 %–ը: 2011թ.-ի սեպտեմբերին հարկային մարմնի կողմից կատարվել են 78 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 3176.6 մլն դրամի չափով: Աշխատողների միջին ցուցակային թիվը դիտարկվող ժամանակահատվածում ավելացել է մոտ 3606 մարդով կամ 2.7%-ով, իսկ աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները` 2138.3 մլն. դրամով կամ 11.2 %-ով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |