2011թ. սեպտեմբերին Հայաստանի խոշոր հարկ վճարողները սկսել են ավելի շատ ներմուծել![]() 21 նոյեմբերի 2011 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները 2011 թ-ի սեպտեմբեր ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 14.7 տոկոսով և կազմել 80 մլրդ դրամ: Այդ մասին ասվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի սեպտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշների վերլուծության» մեջ: Մոնիտորինգը անցկացվել է հանրապետության 440 խոշոր հարկ վճարողների մոտ: Ընդ որում, ներմուծման ծավալները աճել են 160 կազմակերպությունների մոտ շուրջ 30.1 մլրդ դրամով և նվազել` 142-ի մոտ համապատասխանաբար 19.9 մլրդ դրամով: Հայաստանի խոշոր հարկ վճարողների արտահանման ծավալները 2011թ-ի սեպտեմբերին կազմել է 35.6 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 30.2 մլրդ դրամի փոխարեն կամ ավել 5.4 մլրդ դրամով ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |