Հայ փորձագետը խորհուրդ է տվել թուրք պատգամավորին պրպտել Թուրքիայի խորհրդարանի արխիվները21 նոյեմբերի 2011 - 16:02 AMT PanARMENIAN.Net - 2009թ. հոկտեմբերի 21-ին հայ-թուրքական արձանագրություններն արդեն քննարկվել են Թուրքիայի խորհրդարանում, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ներկայացրեց փաստաթղթերը խմբակցություններին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի Մեծ ազգային ժողովի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Մուստաֆա Բոսկիրի այն հայտարարությունը, թե հայ-թուրքական արձանագրությունները չեն քննարկվելու Թուրքիայի խորհրդարանում: «Եթե Բոսկիրը չգիտի, որ արձանագրություններն արդեն իսկ քննարկվել են իրենց խորհրդարանում, ապա թող ստուգի արխիվները»,-ասել է նա: Փորձագետը հավելել է, որ պետք չէ ակնկալել, որ Անկարայի դիրքորոշումը կփոխվի առանց արտաքին միջամտության: «Մեր կողմից պարզամիտ կլիներ նման զարգացումներ ակնկալել, քանի որ հայտնի է, որ Թուրքիան ոչ կառուցողական դիրքորոշում ունի այդ հարցում»,-ասել է նա: Ընդ որում Ռուբեն Մելքոնյանը նշել է, որ նման հայտարարությամբ Բոսկիրը վնասում է ոչ թե Հայաստանին, այլ Թուրքիային, քանի որ «մենք բոլորս արդեն տեսանք, որ այդ հարցում Անկարան արդեն բազմիցս է հայտնվել բարդ իրավիճակում և ստիպված է եղել տարբեր բացատրություններ տալ»: Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, դրանք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: 2011թ. օգոստոսին հայ-թուրքական արձանագրությունները հանվեցին թուրքական խորհրդարանի օրակարգից, քանի որ չէին դրվել քննարկման մեկ գումարման ընթացքում, սակայն, հոկտեմբերին արձանագրությունները կրկին ներառվեցին խորհրդարանի օրակարգում: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |