Հայկական «Արմավիա» և ռուսական «Տրանսաէրո» ավիաընկերությունները միասին կշահագործեն Մոսկվա – Երևան չվերթը![]() 21 նոյեմբերի 2011 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում 2011թ. նոյեմբերի 21-ին Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» և ռուսական «Տրանսաէրո» ավիաընկերությունները Մոսկվա – Երևան – Մոսկվա ուղղությամբ չվերթների համատեղ շահագործման մասին կոդ-շերինգային համաձայնագիր են կնքել: Համատեղ շահագործման չվերթներ են դառնում «Դոմոդեդովո» և «Զվարթնոց» օդանավակայանների միջև կատարվող չվերթները: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է «Արմավիայի» մամլո քարտուղար Նանա Ավետիսովան, համաձայնագիրը հայկական կողմից կնքել է ավիաընկերության նախագահ Միխայիլ Բագդասարովը, իսկ ռուսական կողմից` «Տրանսաէրոյի» գլխավոր տնօրեն Օլգա Պլեշակովան: Համաձայնագիրը նախատեսում է, որ իր գործողության սկզբնական փուլում այդ ուղղությամբ թռիչքները կկատարի «Արմավիա» ընկերությունը: 2012թ. մարտին Ռուսաստանի և Հայաստանի մայրաքաղաքների միջև չվերթները կսկսի կատարել նաև «Տրանսաէրո» ավիաընկերությունը: Բացի դրանից, համաձայնագրի մասնակիցները հնարավորություն են ստանում ուղղակիորեն վաճառել կոդ-շերինգային չվերթների ավիատոմսերը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |