ԿՀՎ-ն գործակալներ է կորցնում Իրանում և Լիբանանում

ԿՀՎ-ն գործակալներ է կորցնում Իրանում և Լիբանանում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը վերջին ամիսների ընթացքում միանգամից երկու գործակալական ցանցերից է զրկվել` Լիբանանում և Իրանում, գրում է Haaretz-ը:

Թերթի տվյալների համաձայն, «Հըզբոլլահի» հատուկ հակահետախուզական բաժինը ձերբակալել է ԿՀՎ-ին տեղեկացնող լրտեսական լայն ցանցի անդամներին:

Իրանում իրադրությունը կրկնվել է. այնտեղ մեկը մյուսի հետևից սկսել են կորչել ամերիկյան, բրիտանական և իսրայելյան հետախուզության գործակալներ: Լիբանանում և Իրանում ԿՀՎ կորցրած գործակալների ընդհանուր թիվը գնահատվում է մի քանի տասնյակ:

Հրատարակչության աղբյուրների կարծիքով` Լիբանանում ծագած լրտեսական պատերազմում շուտով զոհեր կհայտնվեն, քանի որ իրադրությունը չափազանց վտանգավոր է դարձել:

Փորձագետները Իրանում և Լիբանանում ամերիկյան գործակալների զանգվածային ձախողումների պատճառ են անվանել ԿՀՎ աշխատակիցների անփութությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---