Մեծ Բրիտանիան հայտարարել է իրանական բանկերի հետ բոլոր կապերը խզելու մասին

Մեծ Բրիտանիան հայտարարել է իրանական բանկերի հետ բոլոր կապերը խզելու մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ, Մեծ Բրիտանիան և Կանադան հայտարարել են Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու մասին, քանի որ վերջինս շարունակում է իր միջուկային ծրագրի մշակումը, հաղորդում է BBC: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այդ միջոցները անվանեց «ճնշման էսկալացիա» Թեհրանի վրա:

Մեծ Բրիտանիան հայտարարել է իրանական բանկերի հետ բոլոր կապերի խզման մասին, իսկ Կանադան արգելել է գազային և նավթային ոլորտի ընկերություններին արտահանել Իրան իրենց արտադրանքը և տեխնոլոգիաները:

ՄԱԿ-ի վերջին զեկույցում ասված է, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները ստացել են ակնհայտ ապացույցներ այն բանի մասին, որ Իրանը փորձում է ստեղծել միջուկային զենք, սակայն Թեհրանը դա կտրականապես ժխտում է:

Իրանական իշխանությունները պնդում են, որ երկրի միջուկային ծրագիրը հետապնդում է բացառապես խաղաղ նպատակներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---