WikiLeaks-ին տեղեկատվություն տրամադրած անձին մահապատի՞ժ է սպասում22 նոյեմբերի 2011 - 09:54 AMT PanARMENIAN.Net - Ռազմական դատարանը WikiLeaks ռեսուրսի ենթադրյալ ինֆորմանտ Բրեդլի Մեննինգի գործով լսումները կսկսի դեկտեմբերի 16-ին, հայտնում է Agence France-Presse-ը: Մեննիգի գործով դատավարության ամսաթիվը հայտարարվել է նոյեմբերի 21-ին, հայտարարել է Պենտագոնի մամլո ծառայությունը: Բրեդլի Մեննինգը ձերբակալվել է 2010թ. մայիսին: Ռազմական քննիչների վարկածով, հետախուզական ստորաբաժանման շարքայինը 2009թ. վերջից մինչև 2010թ. սկիզբը ապօրինաբար բազում գաղտնի փաստաթղթեր է ներբեռնել պաշտպանված ռազմական ցանցից, որը հետո փոխանցել է երրորդ անձանց: Ենթադրվում է, որ փաստաթղթերը արդյունքում ստացել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը: Ընդ որում մի քանի տասնյակ կետերից բաղկացած մեղադրականում ոչ WikiLeaks-ը, ոչ Ասանժը չեն հիշատակվում: Մեննինգը մեղադրվում է նաև հակառակորդին օգնություն ցույց տալու մեջ, որի համար, ըստ ամերիկյան օրենքների, մահապատիժ է սահմանված: Հայտնվել է նաև, որ ռազմական քննիչները Մեննինգի մեղքի հաստատման դեպքում մտադիր են միջնորդել մահապատիժը ցմահ բանտարկությամբ փոխարինելու համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |