Լևոն Հայրապետյանը ցանկանում է ազատել երկիրը «մոլախոտ» օլիգարխների՞ց

Լևոն Հայրապետյանը ցանկանում է ազատել երկիրը «մոլախոտ» օլիգարխների՞ց

PanARMENIAN.Net - Արցախցի գործարար Լևոն Հայրապետյանը, որ Գանձասարի եկեղեցու սալիկապատման պատմությունից հետո հեռացել է Հայաստանից՝ նեղացած, որ իր բարեգործությունները գնահատելու փոխարեն իրեն մեղադրում են պատմական հուշարջաններն աղավաղելու մեջ, «Հրապարակ» թերթի փոխանցմամբ, «Չենք լռելու» շարժմանը հարցազրույց է տվել, որտեղ խիստ քննադատության է ենթարկել ՀՀ իշխանություններին և հայտարարել, որ պատրաստվում է պայքարել նրանց դեմ: Նա ասել է, որ կիսում է Շարլ Ազնավուրի տեսակետը, որ նա հայտնել էր իր վերջին հարցազրույցում:

Թերթի տվյալներով, Հայրապետյանը առաջարկում է իրականացնել «ցուցակ-օպերացիա», այսինքն՝ կազմել երկրի «մոլախոտերի»՝ օլիգարխների ցուցակը և վտարել երկրից: Վաղը համացանցում կհայտնվի Լևոն Հայրապետյանի հարցազրույցը, որը նա տվել է հեռախոսով՝ Ֆրանսիայից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---