57-ամյա տղամարդը վրաերթի հետևանքով մահացել է

57-ամյա տղամարդը վրաերթի հետևանքով մահացել է

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին, ժամը 19.30-ին, «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակ-Գյումրի ճանապարհի 11-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Շիրակամուտ գյուղի բնակիչ, 57-ամյա Գրիշա Նասլյանին, որը տեղում մահացել է:

Վարորդը մնացել է դեպքի վայրում և ոստիկանության ծառայողների կողմից բերման ենթարկվել բաժին: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---