Յուրի Դոխոյանը կարող է գլխավորել Ռուսաստանի շախմատի հավաքականը![]() 22 նոյեմբերի 2011 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի դիտորդական խորհրդի նիստում ֆեդերացիայի վարչության նախագահ Իլյա Լևիտովը հրապարակեց Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուի անունը՝ առաջարկելով նշանակել կանանց հավաքականի ներկայիս մարզիչ Յուրի Դոխոյանին: Մարզչական խորհրդի նախագահ Անատոլի Բիխովսկին ասել է, որ տղամարդկանց հավաքականը գլխավորելու գաղափարը վերջերս է ծնվել և ինքը Դոխոյանը նույնպես պատրաստակամություն է հայտնել ստանձնելու այդ պաշտոնը: Նշանակումը տեղի կունենա առաջիկայում, իսկ հունվարին Դոխոյանը մարզչական խորհրդին կներկայացնի հավաքականի զարգացման երկարաժամկետ ծրագիրը, հայտնում է chess-news.ru-ն: Գրոսմայստեր Յուրի Դոխոյանը տարիներ շարունակ եղել է Գարի Կասպարովի մարզիչն ու սեկունդանտը, մինչև աշխարհի 13-րդ չեմպիոնի 2005թ. մարտին կայացած վերջին պարտիան: Վերջին տարիներն Դոխոյանը հաջողությամբ գլխավորում է Ռուսաստանի կանանց հավաքականը: 2008թ. Օլիմպիադայի ձախողումից հետո նա կարողացավ երկու անգամ թիմը հասցնել Եվրոպայի առաջնության կոչումներին, արծաթ նվաճել աշխարհի թիմային առաջնությունում և ոսկի Խանտի Մանսիյսկում տեղի ունեցած վերջին Օմիպիադայում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |