ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվելու է Արշավիր Կիրակոսյանի ցուցահանդեսը![]() 22 նոյեմբերի 2011 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվելու է հայտնի նկարիչ Արշավիր Կիրակոսյանի (Արշոյի) անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված են լինելու Արշոյի վերջին շրջանի լավագույն կտավները («Թռչկանի ջրվեժը», «Նազրևան գյուղը», «Ամառը Փարպիում», «Աղջիկը հայելու առաջ», «Ծաղկաձորյան բնապատկեր» և այլն): Ցուցահանդեսը բացվելու է նկարչի 72 ամյակի նախօրեին: Ցուցահանդեսին հրավիրված են ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական պաշտոնյաներ, գործարարներ, արվեստագետներ և այլ հետաքրքրված անձիք: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |