ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրում է մասնակցելու Կրթական ծրագրավորման և կառավարման դասընթացների

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրում է մասնակցելու Կրթական ծրագրավորման և կառավարման դասընթացների

PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթական ծրագրավորման միջազգային ինստիտուտը (IIEP) հրավիրում է մասնակցելու 2012 թվականի փետրվարի 20-ից ապրիլի 13-ը Փարիզում կայանալիք Կրթական ծրագրավորման և կառավարման դասընթացներին:

Կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ դասընթացների մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է մասնակիցը։

Ցանկացողները լրացված հայտերն ու անհրաժեշտ փաստաթղթերը մինչև դեկտեմբերի 1-ը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՆ աշխատակազմի միջազգային համագործակցության բաժին։ Նախապատվությունը տրվելու է իգական սեռի և այն թեկնածուներին, ովքեր հնարավորինս կարճ ժամկետում անհրաժեշտ տվյալները կփոխանցեն կազմակերպիչներին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---