ԳԱԱ-ում կքննարկեն կառուցվածքների սեյսմակայունությանն առնչվող հարցեր

ԳԱԱ-ում կքննարկեն կառուցվածքների սեյսմակայունությանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի կունենա «Կառուցվածքների սեյսմակայունության և սեյսմակայուն շինարարության բնագավառում հանրապետությունում կատարվող գիտահետազոտական աշխատանքների մասին» թեմայով քննարկում: Զեկուցմամբ հանդես կգա ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, երկրաշարժագիտության, սեյսմակայուն շինարարության բնագավառի մասնագետ Էդուարդ Խաչիյանը:

Քննարկմանը հրավիրված են մասնակցելու գիտնականներ, ՀՀ քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների, կրթության և գիտության նախարարությունների, Հայսեյսշին ԳՀԻ-ի, Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի շինարարների միության, Հայաստանի ճարտարապետների միության, Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի, Հայնախագիծ ԲԲԸ-ի, Երևաննախագիծ ԲԲԸ-ի ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---