Բացելով սահմանը՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը կարելի է եռապատկել, կարծում է թուրք գործարարը![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքիայի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմում է 300 մլն դոլար, սահմանի բացման դեպքում մոտակա տարիներին այն կարելի է եռապատկել: Այդ մասին Երևանում հայ-թուրքական բիզնես ֆորումի ժամանակ հայտարարեց հայ-թուրքական բիզնես խորհրդի փոխնախագահ, համահիմնադիր Նոյան Սոյակը: Լրագրողների հետ զրույցի ժամանակ նա մասնավորապես հայտարարեց, որ կարելի է ստեղծել «տուրիստական եռանկյունի»՝ Էջմիածին-Վան-Անի: Ինչ վերաբերվում է Երևան-Վան ավիաչվերթի բացմանը, նրա խոսքով, հաշվի առնելով Վանի վերջին երկրաշարժը, պետք է մի քիչ սպասել: Իր հերթին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հայտնեց, որ Թուրքիայի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը վերջին տարիներին կազմում է 150-200 մլն դոլար: Սակայն, նա ևս համաձայնվեց Նոյան Սոյակի հետ, որ սահմանի բացման դեպքում այդ թիվը տարիների ընթացքում կարելի է ավելացնել մի քանի անգամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |