Արցախի նախագահ Բակո Սահակյանը մի շարք հանդիպումներ է անցկացրել ԱՄՆ-ում ամերիկահայ բարերաների և գործարարների հետ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մի շարք հանդիպումներ է անցկացրել ԱՄՆ-ում ամերիկահայ բարերաների և գործարարների հետ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել մի շարք համերիկահայ գործարարների, բարերաների և հասարակական գործիրների հետ: «ԷկոՊանելԳռուփ» ընկերության նախագահ Խաչիկ Խաչիկյանի և ճարտարապետ Սևակ Պետրոսյանի հետ հանդիպմանը քննարկվել են Արցախի շինարարական ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը վերաբերող հարցեր: Նախագահը կարևորել է Արցախում ժամանակակից շինարարական մեթոդների կիրառումը` հատկապես բնակարանաշինության ոլորտում, և այս բնագավառում Սփյուռքի հետ սերտ համագործակցությունը:

Նույն օրը Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ամերիկահայ բարերարներ Հարութ Հակոբյանի և Լևոն Կիրաջյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահը կարևորել է Սփյուռքի ներուժի և փորձի օգտագործումը Արցախի զարգացման գործում, ինչը հնարավորություն է տալիս տարբեր ոլորտներում ավելի կարճ ժամանակահատվածում շոշափելի արդյունքների հասնել:

Բացի այդ Արցախի Հանրապետության ղեկավարը նոյեմբերի 21-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել սփյուռքահայ հասարակական գործիչ Զավեն Խանջյանի հետ, ինչպես նաև բարերար Հարութ Բրությանի հետ և քննարկել ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին մշտապես սատարելու համար` հույս հայտնելով, որ նա այսուհետ էլ ակտիվ մասնակցություն կունենա մեր հանրապետության զարգացման գործում:

ԼՂՀ նախագահը նոյեմբերի 21-ին հանդիպել է ամերիկահայ գործարար Ռեյ Հարթյունյանի հետ և քննարկել Արցախում տպարանային գործի զարգացմանը և այս ոլորտում Կալիֆոռնիայի հետ համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպումներին մասնակցում էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---