Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կանկացվի սեմինար HTML5 և CSS3 տեխնոլոգիաների մասին![]() 22 նոյեմբերի 2011 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերր 29-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում (ՄԻԿ) կանցկացվի սեմինար «Ծանոթություն HTML5 and CSS3 տեխնոլոգիաներին» խորագրով, տեղեկացնում են ՄԻԿ-ից: Սեմինարը կվարի ծրագրավորող և դասավանդող Շահեն Գասպարյանը: Սեմինարի ժամանակ մասնակիցները կծանոթանան HTML5 and CSS3 տեխնոլոգիաների կիրառությանը և դրանց նորագույն առանձնահատկություններին: Դասընթացն անվճար է, մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն՝ լրացնելով օնլայն հայտը մինչև նոյեմբերի 28-ը: Մասնակիցների ընտրությունը կատարվելու է ըստ դիմելու առաջնահերթության: Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը բացվել է 2011-ի մայիսին: Կենտրոնի ստեղծմանն աջակցել են ՀՀ կառավարությունը, «Մայքրոսֆթ ԱրԷյ» ընկերությունը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն ու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |