Ավելի քան 2000 վեբ-խանութներ փակվել են՝ կեղծ ապրանք վաճառելու համար![]() 22 նոյեմբերի 2011 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան 2000 վեբ խանութներ, որոնք վաճառում էին կեղծ կամ գոյություն չունեցող ապրանքներ, փակվել են Լոնդոնի ոստիկանության կողմից: Ինչպես հայտնել է Լոնդոնի ոստիկանության կիբերհանցագործությունների բաժինը, ապրանքները վաճառվում էին հայտնի GHD, Ugg, Tiffany և Nike բրենդների անունների ներքո և դրանց մատչելի գները տեսնելով՝ գնորդները հրապուրվում էին: Այս մասին գրում է BBC-ին: Ոստիկանությունը հայտնել է նաև, որ այդ կայքերն ընդունում էին գնորդների վճարումները և ոչինչ չէին ուղարկում գնորդներին, և, որ բազմաթիվ կայքեր ստեղծված են եղել կիբերհանցագործների կողմից՝ մարդկանց բանկային տվյալների հափշտակման նպատակով: Այս հանցագործներին գտնելու համար, ոստիկանության աշխատակիցները կապվել են կայքերի դոմեն վաճառողների հետ և ապա արգելափակել դոմեններն ու դադարեցրել այդ կայքերի գոյությունը: Ըստ ոստիկանության աշխատակցի, նման կեղծ կայքերի հետաքննությունը շարունակվելու է մինչև Սուրբ Ծնունդ, քանի որ հենց այս շրջանում են հատկապես ակտիվանում վեբ-խանութները: Ոստիկանությունը զգուշացնում է բոլոր գնորդներին՝ էլեկտրոնային որևիցե գնում կատարելիս անպայման ստուգել կայքի վարկանիշը և վստահելիությունը, ապա միայն կատարել գնում: Նշենք, որ 2010-ին Լոնդոնի ոստիկանությունը հայտնաբերել էր նման 1800 կայք և դադարեցրել դրանց գոյությունը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |