Նոր համակարգի միջոցով աղետների հետևանքով տուժած տարածքները կերևան մոնիտորների վրա

Նոր համակարգի միջոցով աղետների հետևանքով տուժած տարածքները կերևան մոնիտորների վրա

PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում այսօր քաղաքապետարանի Երևան քաղաքի տեխնոլոգիաների ներդնման կենտրոնի ներկայացուցիչներն ԱԻ նախարար Արմեն Երիցյանին են ներկայացրել Երևանում տարբեր արտակարգ իրավիճակների հնարավոր սցենարների հետևանքների ու խոցման գոտիների ավտոմատ որոշման փորձնական ծրագիրը։

ԱԻՆ-ից հայտնում են, որ ծրագիրը հնարավորություն է տալիս տարբեր աղետների դեպքում մոնիտորների վրա տեսնել, թե ինչ տարածք է տուժել աղետից, մուտքագրված շառավղով տարածքում առկա կարևոր օբյեկտները` հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, այլ հաստատություններ, ինչպես նաև յուրաքանչյուր օբյեկտի մասին ամբողջական տեղեկատվություն։

Ներկայացվել է նաև հրշեջ և այլ հատուկ մեքենաների վրա տեղադրվող սարքի` արբանյակային մշտադիտարկման համակարգի ծրագիրը։ Մեքենայի վրա տեղադրվող այս սարքը հնարավորություն է տալիս իրական ռեժիմով տեսնել մեքենայի դիրքը քարտեզի վրա և մեքենայի հետ կապված ցանկացած տեղեկատվություն` վառելիքի քանակ, արագություն, տեղակայման վայրից դուրս գալու և վերադառնալու ժամ և այլն։ Գրանցվող բոլոր տվյալներն ավտոմատ ձևով արխիվացվում և պահպանվում են։

ԱԻ նախարարը հանձնարարել է ուսումնասիրել ծրագիրը, ինչպես նաև Երևանի հրշեջ մասերի մեքենաների վրա փորձնական տեղադրել ներկայացված սարքերը։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---